Պարզվում է՝ ինչ-որ նոր «փրկիչ» է արհետական ճանապարհով լույս աշխարհ եկել Հայաստանում՝ խոստանալով  հաղթանակ ու արդարություն պարգևել մեր երկրին ու ժողովրդին: 

 

Չեք հավատա, բայց հայ ժողովրդին «փրկություն բերող» այդ մարդը «Ջոսի Մհերն» է՝ հայտնի «Ջոս» ռեստորանի ու դրան մոտ գտնվող հյուրանոցի տերը: Ռուսաստանում մտնելով ինչ-որ բիզնես խաղերի ու շարժերի մեջ՝ վաստակել է ռուս գեներալիտետի որոշակի շրջանակի համակրանքն ու հովանավորությունը, փողերն առել ու գործուղվել է այստեղ՝ հայերին նոր կյանք ու կյանքի իմաստ պարգևելու: Ի դեպ՝ նկատենք, որ այս իմաստով  Ավետիսյան Մհերի հետ կատարվածը կլասիկ պատմություն է. հերթական Արա Աբրահամյանի հետ գործ ունենք այն տարբերությամբ ուղղակի, որ այս մեկը հայ հանրությանը հայտնի է բացառապես իր ռեստորանով ու դրանից բխող մականունով: 

 

Որպես «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս ներկայացնող «Ջոսի Մհերը» մտնում է  քաղաքականություն, փորձում է ինչ-որ շարժումներ գեներացնել՝ շաբլոն անուններով, սոցցանցային իր էջում խոսել «բարձր մատերիաներից»՝ ասենք մեկնաբանելով Զատուլինի վերջին աղմկահարույց հայտարարությունը՝ նրան «խիստ բայց և անկեղծ հակադրվելով», նույնիսկ «զանգ կախելու» հայտ ներկայացնել՝ ծանր իրավիճակից օգտվելով: 

 

Գիտե՞ք՝ ինչն է ամենացավալին: Ցավալին այն է, որ նման անբարեհույս տարրերի պատճառով Ռուսաստանի անդրկովկասյան քաղաքակնությունը տապալվում է, Հայաստանում այդ քաղաքականությունը դառնում է ոչ մրցունակ՝ թե՛ մեր, թե՛ իրենց համար դրանից բխող հետևանքներով: Ռուսները չեն կարողանում էֆեկտիվ կրեատուրա ներմուծել այստեղ, և ամեն անգամ նույն բանն է ստացվում. նույնիսկ բառապաշարն ու լոզունգներն են միանման ստացվում՝ նույնքան անհրապույր ու վանող: 

 

Անկասկած, «Ջոսի Մհերը» Կրեմլին «ոսկե սարեր» է խոստացել, երդվել-պատռտվել, որ հենց ինքը կարող է հայ ժողվորդին ռուսական ծիրի շուրջ համախմբել, իսկ միակ բանը, որ ռուսներից պահանջվում է, իր առաջ «կանաչ լույս վառելը» ու ֆինանսավորելն է:Ասել կուզի՝ հերթական մի տիզ է, որը բացի օտարի մոտ սին հույսեր ու լուրջ ֆինանսական անցքեր առաջացնելուց այլ բան չի անելու. բարեբախտաբար, հայ հանրությունը հասցրել է իմունիտետ ձեռք բերել ու նման տարրերի թակարդը չընկնել: 

 

Առողջ եղեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել